ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Արարատի մարզում դանակահարվել է ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն

Արարատի մարզում դանակահարվել է ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն
02.03.2017 | 10:32

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում դանակահարվել է ԲՀԿ-ի կողմից ԱԺ ընտրություններում ռեյտինգային կարգով թեկնածու առաջադրված Աբրահամ Ադամյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «Ազատությանն» ասաց, որ դանակահարողը ՀՀԿ ներկայացուցիչ է: Զոհրաբյանի խոսքով, «այս ամենը հրահրում են մարզի հանրապետականները», նպատակ ունենալով «ընտրությունները վերածել սոդոմ-գոմորի»:

«Ընտրապայքարը քաղաքական դաշտից տեղափոխվել է կրիմինալ դաշտ»,- հավելեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը: ԲՀԿ-ի Մասիսի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Ստեփանյանը, որ «Ազատության» հետ հեռախոսազրույցի ժամանակ գտնվում էր «Էրեբունի» ԲԿ-ում, ասաց, որ Աբրահամ Ադամյանը վիրահատվում է: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն էլ «Ազատությանն» ասաց, որ իր տեղեկություններով՝ դանակահարողն ու դանակահարվողը բարեկամներ են:

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ